Մեր հյուրանոցը

Երևանից 55կմ. հեռավորության վրա է գտնվում "Արթուրս Աղվերան Ռեզորթ"  հյուրանոցային համալիրը,որը հանգրվանել է Ծաղկունյաց լեռների գեղատեսիլ անտառներում:

Մեզ մոտ հյուրընկալվելիս Դուք կվայելեք լեռնային թարմ օդը և Դալար գետի կարկաչը:Ձեզ համար` հեռու աշխատանքային խնդիրներից և առօրյա հոգսերից, իրենց դռները կբացեն 60 հարմարավետ և բարձրակարգ համարներ, որոնք տեղակայված են ավստրիական շալե ոճով կառուցված 5 մասնաշենքերում, որը ստեղծում է հրաշալի ալպիական գյուղի տպավորություն:Ձեր տրամադրության տակ են մարզասրահը, լողավազանները, բիզնես հնարավորությունները, ռեստորանը և բարը:

Հյուրանոցը սպասում է Ձեզ` նվիրելու հաճելի հանգիստ և անմոռանալի պահեր:Տարվա ցանկացած եղանակին, լինի դա շոգ ամառ կամ ցուրտ ձմեռ,հյուրերին միշտ սպասում է ջերմ հյուրընկալություն, բարձրակարգ սպասարկում և ուշադիր անձնակազմ: